copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 06-03-2025

Մահափորձի զոհ, ավագանի․․․ ո՞վ է Ժաննա Անդրեասյանի նոր խորհրդականը

Արման Անտոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խորհրդական։ Երկու ամիս է՝ ԿԳՄՍՆ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը թափուր է, և քանի դեռ բոլորը սպասում են փոխնախարարի նշանակմանը, հայտնի է դառնում խորհրդականի նշանակման մասին։

Դեռևս հայտնի չէ՝ Արման Անտոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը ամբողջությա՞մբ, թե՞ ոչ։ Ինչո՞վ է հայտնի Արման Անտոնյանը։

Նա հիմնել է Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան, այն դեպքում, երբ արդեն տևական ժամանակ գործում էր Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան։ 2021 թվականին անհայտ անձինք մահափորձ էին իրականացրել Անտոնյանի նկատմամբ իր իսկ տանը․ Անտոնյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Այդ ժամանակ նա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։ Անտոնյանի հաղորդմամբ՝ ինքը քնած է եղել, երբ իրեն հասցվել է դանակի 11 հարված։

Վերջինս սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, որ ինքը արտահերթ նիստի ընթացքում խնդիրներ է բարձրաձայնել, որից հետո եղել է մահափորձը․ «Ցավալին այն է, որ խնդիրների համահեղինակները շարունակում են աշխատել այստեղ՝ մեզ հետ միևնույն շենքում»։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Արման Անտոնյանը վերոնշյալ դեպքերից հետո՝ որպես Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ, ջերմ հարաբերություններ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի վերջնարդյունքը, փաստորեն, նրա նշանակումն է եղել Ժաննա Անդրեասյանի խորհրդականի պաշտոնում։

Հարց է առաջանում, թե ինչու Անտոնյանը չի նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, որն իրենից ենթադրում է սպորտի ամբողջական կառավարում, այլ մեծ հաշվով ձևական՝ խորհրդականի պաշտոնում։

ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը մշտապես համագործակցում էր տարբեր ֆեդերացիաների հետ․ դա այն բանի արդյունքն էր, որ Գիլոյանը վայելում էր բոլոր ֆեդերացիաների վստահությունը։ Հայկական սպորտում, մեղմ ասած, քիչ են այն գործիչները, ովքեր գոնե ճանաչում են Արման Անտոնյանին։

Այս նշանակումը հերթական ապացույցն է այն բանի, որ գործող իշխանության համար սպորտը նույնիսկ երկրորդական նշանակություն չունի։ Վերջին 2 ամսվա ընթացքում սպորտի ոլորտը ուղղակի անտերության է մատնված, և գերատեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը 2 ամիս թափուր է։

Դժվար է ասել, թե ավելի լավ էր ևս մի քանի ամիս կամ գուցե տարիներ շարունակ սպորտի ոլորտի փաստացի ղեկավարի պաշտոնը մնար թափուր, թե լիներ այս նշանակումը՝ այն էլ կիսատ-պռատ և ոչ տեղակալի պաշտոնում։

2025 թվականի ընթացքում Հայաստանում սպասվում են սպորտային մի շարք միջազգային իրադարձություններ, այս թվում՝ հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը, բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը և այլն, ինչը նախատեսում է ծավալուն աշխատանք և աջակցություն նաև ԿԳՄՍՆ-ի կողմից։

Այս և այլ հարցերի շուրջ փաստացի կոմպետենտ պաշտոնյա, համենայնդեպս, այս պահի դրությամբ չկա։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում