copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 23-12-2022

Ով է հավակնում Ժաննա Անդրեասյանի նախկին պաշտոնին. Հրապրակ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Ժաննա Անդրեասյանի՝ ԿԳՄՍ նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել նրա նախկին՝ հանրակրթության բլոկը համակարգող փոխնախարարի պաշտոնը։ Եվ հիմա այդ բլոկի աշխատակիցները շունչը պահած սպասում են, թե ով է նշանակվելու այդտեղ։ Համակարգում լուրեր են շրջանառվում, թե հավակնորդներից մեկը
ՔՊ-ական պատգամավոր, հրազդանցի Լիլիթ Ստեփանյանն է, ում քաղաքականություն եւ ԱԺ է բերել Սասուն Միքայելյանը։ Նա մինչ 2018-ին պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր։ Սակայն խորհրդարանում հարեց ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիմին։ Ակնհայտ է, որ շատ է ուզում գործադիր տեղափոխվել՝ նրա անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն կրթական պաշտոնի համար։ Հարությունյանը լոբբինգ է անում նրա թեկնածությունը։

Ստեփանյանը մեր հարցին պատասխանեց․ «Անկեղծ ասած, երբ նախարարի փոփոխություն եղավ, ինձ տարբեր մարդիկ զանգում եւ շնորհավորում էին, ասում էին, որ լսել ենք քո անունը, որ դու պիտի գնաս փոխնախարար եւ այլն։ Բայց դա ո՛չ թաքցնելու, ո՛չ գլուխ գովելու բան է, ինձ ոչ մեկը որեւէ առաջարկություն չի արել»։ Թե կոնկրետ ովքեր են իրեն շնորհավորել, պատգամավորը չհստակեցրեց՝ շատերը։ Իսկ ինչի՞ համար էին շնորհավորում։

«Հավանաբար, հաշվի առնելով իմ նախկին աշխատանքի վայրը, ակտիվությունը կրթական ոլորտում, ամենաշատ առաջարկներն ու նախագծերն եմ ներկայացնում տարբեր կրթական ռազմավարական փաստաթղթերի, որոշումների հետ կապված»։ Ասաց՝ առաջարկ ստանալուն պես կքննարկի, իմա՝ կհամաձայնի։ Նշենք, որ նա 2007-2010թթ․ աշխատել է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղում՝ որպես պատմության մասնագետ, 2013-2014թթ.՝ Հրազդանի թիվ 13 դպրոցում՝ ուսուցիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում