copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:57 06-03-2025

Աշտարակում 19-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է բանջարեղենի խանութի դռան ապակուն ու կոտրել այն. shamshyan.com

Մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանությաւն գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ կոտրել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի 80/6 հասցեում գործող բանջարեղենի խանութի դուռը՝ պատճառելով մոտ 300 հազա դրամի վնաս։

Ոստիկանություն Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լևոն Բ․-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով դիտավորյալ, խուլիգանական դրդումներով կրակել է Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 80/6 հասցեում գործող «Նարեկ Մուրադյան» ԱՁ-ին պատկանող խանութի ուղղությամբ, ինչի արդյունքում կոտրվել է դռան ապակին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա նույն օրը Աշտարակ քաղաքի Ղազար Փարպեցու 33-րդ հասցեից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Լևոն Բ․-ն, ում անձնական խուզարկությամբ՝ գոտկատեղից հայտնաբերվել է մեկ հատ «ՊՄ49» գրառմամբ ատրճանակ, իսկ բաճկոնի գրպանից պլաստմասե սրվակ՝ լցված մետաղական գնդիկներով:

Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 3-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, իր մոտ գտնվող պնևմատիկ ատրճանակով պատահաբար կրակել և վնասել է Աշտարակ քաղաքի «Գագոռ» սուպերմարկետի դիմացի մայթում գտնվող բանջարեղենի խանութի դռան ապակին:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում