Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:20 04-03-2025

ՀՖՖ-ն կորցրեց մարդկային դեմքը. կոնֆլիկտը խորանում է 

Ժողովրդավարությունն ավարտվում է, երբ բարձր պաշտոն ու դիրք զբաղեցնողն անմարդկային վերաբերմունք է դրսևորում քաղաքացու, ժողովրդի հանդեպ, իսկ իրավապահ համակարգը պաշտպանում է ոչ թե քաղաքացուն, այլ պաշտոնյային։ Այս պարագայում ասում են, որ իշխանությունը կորցրել է մարդկային դեմքն ու այլասերվել։ Այսպիսի անմարդկային մի բան է տեղի ունեցել օրեր առաջ։

Մարտի 1-ին Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ընթացքում անմարդկային բռնություն է կիրառվել երկրպագուների նկատմամբ։ Երկրպագուական շարժման տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով նախապես հայտարարված խաղաղ ցույցի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։ «Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևէ մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ է ՀՖՖ ղեկավարությունը հրաժարվել հանդիպել ֆուտբոլասեր քաղաքացիների հետ։ Ինչո՞ւ ոչ ոք չի փորձում լսել ֆուտբոլասերներին, հասնել այնպիսի կարգավորման, որ ֆուտբոլասերը գոհ լինի ՀՖՖ-ից, գոնե՝ հաշտ լինեն։

Կողմնակալ դիտորդի հայացքով՝ ՀՖՖ ներկայացուցիչը ցույց է տվել իր անմարդկային դեմքը, հրաժարվելով հանդիպել ֆուտբոլասերների հետ։ Նա քաջ գիտակցել է, որ մերժման դեպքում իրավիճակը լարվելու է, և ոստիկանությունը բռնություն է կիրառելու։ Այս առումով՝ հանրային խոսույթում շրջանառվում է վարկած, թե ոստիկանները երկրպագուներին կալանավորել են ՀՖՖ ներկայացուցչի խնդրանքով, բայց կատարելուց առաջ ճշտել են իշխանությունների, ենթադրաբար՝ ԿԳՄՍ նախարարության կամ վարչապետի աշխատակազմի հետ։ Եթե այդպես է, ապա ֆուտբոլասերների անհարկի կալանավորումը աղետալի հետևանք կունենա ոչ միայն ֆուտբոլի, այլև պետության ու ժողովրդի համար։

Հայկական ֆուտբոլն առաջընթաց չունի։ Իսկ ՀՖՖ-ի ու ֆուտբոլասերների տևական դիմակայությունն ավելի է լարում իրավիճակն ու ավելի խորացնում ճգնաժամը, քանի որ առանց մարզասերի՝ սպորտն արժեզրկվում է։ Ենթադրելի է, որ ՀՖՖ ղեկավարությունը միայն մեկ հետաքրքրություն ունի՝ տնօրինելու ֆուտբոլին առնչվող փողերը։ Ու նրանք պարզապես չեն ուզել լսել ֆուտբոլասերների իրական խնդիրները, չեն ընդունել ֆուտբոլասերների հետ հանդիպելու առաջարկն, ավելին՝ պահանջել են կալանավորել երկրպագուներին ու ճնշել նրանց։

ՀՖՖ-ի մոտեցումն, այսպիսով բացատրելի է։ Իսկ իշխանությունն ինչո՞ւ է պաշտպանում ՀՖՖ-ին։ Ֆուտբոլասերը, երթադրաբար, հույս է ունեցել, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, ՀՀ իշխանությունը հայկական ֆուտբոլը հոգևարքի հասցրած ՀՖՖ ղեկավարությանը չի պաշտպանի, այլ կպաշտպանի հազարավոր ֆուտբոլասերներին, նրանց արդար պահանջը։ Սակայն տեղի է ունեցել հակառակը։

Կա հիմնավոր մեկ այլ կասկած, որ իշխանության համար սարսափելի է ցուցարարի պահանջի կատարումը, անկախ ցուցարարի պահանջի տեքստից։ Այս վախը բնորոշ է հակաժողովրդավար իշխանությանը, որը կարծում է, թե իշխանությունը պատկանում է իրեն, ոչ թե ժողովրդին։ Միայն այս պարագայում է հնարավոր, որ իշխանությունն ու ժողովրդականությունը կորցրած ՀՖՖ ղեկավարությունը բնական դաշնակիցներ լինեն։ ՔՊ-ի համար, հավանաբար, ավելի լավ է հայկական ֆուտբոլ չլինի, քան ժողովրդի պահանջով փոփոխվի ՀՖՖ ղեկավարությունը և խաղաղություն ու ներդաշնակություն հաստատվի մարզադաշտերում։

Պարզ ասած՝ մի քանի ժամից պարզ կլինի, թե ՀՀ-ում ինչ դեմք ունի իշխանությունը։ Երկրպագուները կալանավորվել են 72 ժամով, որը լրանում է մարտի 4-ի երեկոյան։ Եթե նրանք մնան կալանավորված, նշանակում է՝ ՀՖՖ ղեկավարությունն և ՔՊ-ական իշխանությունը կորցրել են մարդկային դեմքը, այլասերվելու ճանապարհին են, հակաժողովրդավար են, գործում են հայկական ֆուտբոլի, ֆուտբոլասերի, քաղաքացու դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը