copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:15 03-03-2025

Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի ուսուցիչը հարվածել է աշակերտին. վերջինի հայրն ու ընկերները եկել են պարզաբանումների. shamshyan.com

Փետրվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմացի հատվածում մոտ 10 անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտաշես Չ․-ն փետրվարի 26-ին ֆիզիկական պատրաստության դասաժամին հարվածել է 6-րդ դասարանի աշակերտ, Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․ Ա․-ին:

Փետրվարի 27-ին նշված հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով դպրոց է եկել երեխայի հայրը, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն՝ իր եղբոր ընկերների հետ միասին, ապա դպրոցի վարչական շենքում հանդիպել Արտաշես Չ․-ին, հարվածել վերջինիս, որից հետո ուսուցիչը դպրոց է կանչել եղբորը՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Չ․-ին և վերջիններիս միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է դպրոցի դիմացի հատվածում՝ Բաղրամյան փողոցում:

Նույն օրը դեպքի վայրից ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ 36-ամյա Ռաֆայել Ա․-ն, 36-ամյա Տիգրան Ս․-ն, 33-ամյա Արամ Չ․-ն, 34-ամյա Կարեն Ա․-ն և 36-ամյա Վահե Գ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ձերբակալվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում