copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:02 28-02-2025

Հայ պատանդների ազատ արձակման միակ պատասխանատուն ՔՊ ղեկավարն է․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանըգրում է․

«Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է՝ ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Գլխավոր հասցեատերը նա է:

Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորներին` չկռվելու համար այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:

Սկզբունքային կարևորություն ունի այն հարցը, որ սա չի կարելի դարձել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:

Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում: Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:

Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի