copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:31 27-02-2025

Առաջիկայում տնտեսական ակտիվության տեմպն էլ ավելի ցածր կլինի. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։

Այսպես՝

ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1%` 4.3 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից։

Արձանագրվել են խոշոր բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների գծով։ Ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության ծավալներն էականորեն նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության (ոսկու վերաարտահանման) ծավալների էական նվազմամբ։ Իրականում արտահանման, ինչպես նաև արդյունաբերության ծավալների նվազումը սկսել էր դեռևս նախորդ տարվա կեսերից: Սակայն խոշոր բացասական ցուցանիշները սկսում են արձանագրվել, երբ ցուցանիշները համեմատվում են նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածներում արձանագրված բարձր ցուցանիշների հետ։ Արդյունքում այս տարվա առաջին ամիսներին ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման և ներմուծման աճի ցուցանիշները կլինեն բացասական։

Պետական բյուջեի եկամուտների աճը 2025-ի հունվարին բավական բարձր է եղել՝ կազմելով 29.4%, այն դեպքում, երբ 2024-ի նույն ամսվա ցուցանիշն ընդամենը 0.8% էր: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունվարին բյուջեի եկամուտների աճի տեմպը կտրուկ դանդաղել էր։ Հետևաբար, եկամուտների աճի բարձր տեմպը հետագա ամիսներին չի պահպանվի, քանի որ ցածր բազայի առկայությունը հատուկ է եղել միայն նախորդ տարվա սկզբին։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի