Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:43 27-10-2023

Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներիից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

· Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագանալուց հետո, սեպտեմբերին կտրուկ դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ և արդյունաբերության անկման տեմպի խորացմամբ։

Սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է ընդամենը 5.6%։ Ծառայությունների աճի տեմպի եռակի դանդաղումն իր հերթին հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով (կազմել է 4.6%), սակայն սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում տեղի ունեցող դեպքերը:

· Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումներն ավելի են խորացել և շարունակում են մտահոգիչ մնալ: Արդյունաբերության ոլորտում արդեն երկար ժամանակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, անկում է գրանցվում ինչպես հանքարդյունաբերությունում, այնպես էլ մշակող արդյունաբերությունում։

Այսպես, սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.3% անկում, իսկ մշակող արդյունաբերությունում, օգոստոսի տվյալներով, գրանցվել է շուրջ 9.4% անկում։ Այս իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, ինչը ապագայում կհանգեցնի տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը:

· Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանավորվածից շուրջ 270.8 մլրդ դրամով: Պետական բյուջեն շարունակում է մնալ հավելուրդային, իսկ դրա կատարման շեղումն ամսեամիս ավելանում է: ՀՀ պետական բյուջեն 2023թ. բոլոր ամիսներին եղել է հավելուրդային՝ պլանավորված պակասուրդայինի փոխարեն։ Բյուջեի հունվար-սեպտեմբեր ամիսների հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 196.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 270.8 մլրդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերի աճն էապես դանդաղել է։ Ընդ որում, ծախսերի քիչ լինելը ավելի քան կիսով չափ պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչը վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրները դարձել են «քրոնիկ»:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/dmJW4 ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան