Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 26-02-2025

Ադրբեջանը չի խոչընդոտում․ Սահմանադրությունն իր պահանջով է փոխվում․ հարցում

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները խոչընդոտելու փորձ է համարել Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

ֿ«Այս հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը խոչընդոտում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենան»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ Ադրբեջանը չի խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին, քանի որ դա հենց իր պահանջն է։

«Ոնց կարող է խոչընդոտել, երբ ինքն է շահագրգռված։ Ես ինքս չեմ լսել, չեմ կարող ասել, բայց հենց Ադրբեջանի պահանջով է այդ սահմանադրական փոփոխությունները կատարվում, որը պետք չէ»,-պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ այս ամենը ժողովրդին խաբելու և մոլորեցնելու համար է։
«Ադրբեջանը մեծ ղալաթ է անում։ Ադրբեջանն իրանից ինչ ա ներկայացնում, մեր ղեկավարն է սաղ անում։ Դա սարքած սցենար ա, ժողովրդին խաբելու համար։ Ինչ պարտադրում են դա էլ անում ա։ Ինքը, որ խելոք մարդ լինի, մի գրամ հայի արյուն լինի մեջը, կթողի, կգնա, որ ժողովուրդը հանգիստ ապրի, ոչ թե էդ տականքի ձեռքը ընկնի կրակը»,- նշեց նա։

«Ադրբեջանն ով ա, որ խոչընդոտի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով