Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:50 26-02-2025

Այն ժամանակ հաղթանակած ժողովուրդ էինք․ կայացավ ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով այսօր՝ փետրվարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը։ Վերջինս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։

Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրոն։

Oragir.News-ը այցելեց ժողովին, զրուցեց ՀՅԴ անդամների հետ։

ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի։
«Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու կեցվածք ունի»,- նկատեց նա։

Հրանտ Մարգարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն ժամանակ հայերս հաղթանակած ժողովուրդ ենք եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից