copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:08 26-02-2025

Սուդանում ռազմական ինքնաթիռը ընկել է բնակելի տան վրա․ զոհվել են բարձրաստիճան սպաներ և 19 քաղաքացիական անձ

Արաբական Al Arabiya լրատվականը հաղորդում է, որ Սուդանում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ և 19 խաղաղ բնակիչ։

Երկրից ստացվող որոշ տեղեկությունների համաձայն՝ տեղի բնակիչները կասկածում են, որ միջադեպին կարող են առնչություն ունենալ Ուկրաինայի վարձկանները, որոնք կռվում են Արագ արձագանքման ուժերի (RSF) կողմից։

Վարձկանները վերջերս են ժամանել Սուդան։

Լրատվամիջոցները գրում են, որ ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։