Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:25 26-02-2025

Հայտնի են ամառային զnրակոչի օրերը

2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այս մասին տեղեկացրել են e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

«2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թ. հունիսի 30-ը ներառյալ»,– նշված է հայտարարության մեջ։

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թ. մարտի 1–ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները:

Ինչպես նշվում է, հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Ամենից շատ դիտված