Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 25-02-2025

Զորավարի ծննդյան օրն է․ երանի նոր Անդրանիկներ ունենայինք․ հարցում

Այսօր՝ փետրվարի 25-ին, լրանում է հայ պետական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Զորավար Անդրանիկը առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում, սակայն նրա մասնակցությունն ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում միայն Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել նաև Բալկանյան պատերազմում:

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտեք, թե՞ որ հայ հրամանատարի 160-ամյակն է լրանում այսօր»:

Հարցվածների մի մասը դժվարացավ մտաբերել, թե որ հայ հրամանատարի 160-ամյակն է լրանում այսօր։ Սակայն եղան քաղաքացիներ, որ միանգամից պատասխանեցին։

«Մենք շատ մեծ հրամանատարներ ենք ունեցել։ Այսօր էլ մեր Անդրանիկ Օզանյանի 160-ամյակն է։ Կարծում եմ, որ մեր իրականությունում կան Անդրանիկներ, բայց շատ քիչ են»,- պատասխանեց մի անցորդ աղջիկ։

Քաղաքացիներից մեկն էլ դժվարությամբ կարողացավ հիշել, թե ում ծննդյան օրն է այսօր։ «Մեր իրականությունում կան Անդրանիկներ, սակայն թաքնված, ուղղակի իրենց չեն ներկայացնում։ Տենց մարդիկ իրանց չեն բացահայտում, ուղղակի իրանց պետք է գտնենք։

«Անդրանիկ Օզանյանի։ Չեմ կարծում, որ կան Անդրանիկներ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ կցանկանար, որ շատ Անդրանիկներ լինեին մեր հասարակության մեջ։ «Զորավար Անդրանիկի։ Ցանկալի կլիներ, որ Անդրանիկներ ունենայինք»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից