copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:05 24-02-2025

Ուկրաինան ԵՄ-ից մարտին կստանա 3.5 միլիարդ եվրո օգնություն

Կիևում անցկացվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ ռուս-ուկրաինական պատերազմի 3-րդ տարվա կապակցությամբ։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ այս պատերազմը ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական անվտանգության մասին է։ Եվրոպան նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։

«Մարտի 6-ին Եվրոպական խորհուրդը կքննարկի հատուկ ներկայացուցչի նշանակման հնարավորությունը, որը կներկայացնի ոչ միայն ԵՄ-ն, այլև բոլոր եվրոպական երկրները խաղաղ բանակցություններում»,- նշել է նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից։

«Քանի դեռ երկարաժամկետ խաղաղության մասին համաձայնագիր չկա, վաղ է խոսել պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս խոսակցությունները կարող են լինել միայն այն բանից հետո, երբ մենք ռուսական կողմից որոշակի կոնկրետ քայլեր տեսնենք։

Պատժամիջոցները հսկայական ազդեցություն ունեցան Ռուսաստանի տնտեսության վրա, գնաճը զգալիորեն ավելացավ։ Սա ուժի միջոցով խաղաղության հասնելու մեր նախաձեռնության մի մասն է»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։

«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը