Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 24-02-2025

Ֆրանսիան մաքրվում է Արցախի հանձնումից, Փաշինյանի շնորհավորանքը, Զելենսկու առաջարկը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 24-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հանրային ռադիոյին տված հարազրույցում ստախոս է անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022-ին՝ Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, որին Փաշինյանից և Ալիևից բացի մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասել է նա։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այս կապակցության նկատել է, որ Ֆրանսիան փորձում է մաքրել իր պատասխանատվությունը Պրահայի հայտարարությունից։

Ֆրանսիայի դեսպանի աղմկոտ հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանը փորձում է Փաշինյանի վրայից մաքրել Արցախի հանձնողի պիտակը և արդարացնել իր նախագահի միջնորդական գործունեությունը: «Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչված է եղել և առ այսօր ճանաչված է Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Եթե 1991-ի Ալմա Աթայի հռչակագրով Ղարաբաղը ճանաչված էր Ադրբեջանի կազմում, Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին և Օլանդը 2009 և 2015 թվականներին 5 հայտարարություն ինչի՞ մասին էին անում»,-դեսպանին հարցրել է ԱԺ նախկին փոխխոսնակը։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և նրա գլխավորած պահպանողական կուսակցությունների դաշինքին՝ «Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությանը»՝ նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. այս մասին նա գրել է X-ում: «Հայաստանը խորապես արժևորում է Գերմանիայի հետ համագործակացությունը ԵՄ-ի շրջանակում և ցանկանում է ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցությունը, որը հիմնված է ժողովրդավարության հանդեպ մեր համատեղ հանձնառության վրա», - ասվում է կառավարության ղեկավարի հրապարակման մեջ: Ընտրությունների արդյունքով ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը երրորդն է, ինչի հետևանքով նա կթողնի երկրի ղեկավարի պաշտոնը։

Ժնևում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային ուղղություններով իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին։ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխարինել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր