Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 24-02-2025

Պահանջելու եմ՝ դատախազը Էդգար Ղազարյանի դեպքի նույնությամբ քրեական հետապնդում հարուցի Փաշինյանի դեմ. իրավապաշտպան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․

«Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցած դատախազին հասցեագրված միջնորդություն-հաղորդում գրել։

Միջնորդությամբ պահանջելու եմ, որպեսզի հարգելի դատախազը նույնությամբ, ինչպես Էդգար Ղազարյանի դեպքում է, հանրային քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, օրինակ՝ այս հայտարարության համար․ «Մենք ներկայացնում ենք ժողովրդին և ունենք նրա կողմից պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը և պետք է հեռանա»:

Հիշեցնեմ, որ Էդգար Ղազարյանը ենթարկվում է քրեաքաղաքական հետապնդման ՍԴ դատարանի և որոշ դատավորների հասցեին «արատավորող տեղեկություններ հրապարակելո» մեղադրանքով»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին