copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:20 24-02-2025

Քաղաքացիները բողոքում ու տուժում են անորակ ինսուլինից, նախարարությունը՝ հերքում

Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որում «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը հայտարարում է, որ Հայաստան է բերվել անորակ ինսուլին։

Oragir.News-ը պտտվող խոսակցությունների հետ կապված մեկնաբանութուն ստանալու նպատակով կապ հաստատեց Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին հետևյալը․ «Մենք որևէ ահազանգ չունենք։ Հայաստան ներկրվող ցանկացած դեղ անցնում է տարատեսակ փորձաքննություններ։ Տվյալ դեղի հետ կապված մեր թեժ գծում ահազանգ չունենք։ Պատրաստ ենք հանդիպել այն բոլոր բուժառուների հետ, ովքեր որևէ խնդիր են տեսնում տվյալ դեղի հետ կապված»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ, ում կարծիքով՝ Առողջապահության նախարարությունը այս թեմային բավարար ուշադրություն չի դարձնում։

«Այդ թեմայով բարձրացված ցանկացած հարց նախարարութունը պարզապես լսել չի ուզում։ Ասում է՝ լավ է և վերջ։ Մենք պարբերաբար բողոքներ ենք ստանում, այդ բողոքները նույնիսկ ուղարկել ենք Կառավարություն, բայց Առողջապահության նախարարության կողմից որևէ արձագանք չկա։ Խնդիրը նա է, որ կան դժգոհ քաղաքացիներ։ Ճիշտ կլինի մի պահ կանգնել, կրկնակի փորձաքննություն անել, հետևել կլինիկական ընթացքին, մոնիտորինգ անել և այլն։ Եթե իրոք նման խնդիր չկա ոլորտում, ապա ապացուցեք դա»,- նշեց մեր զրուցակիցը։

Ծաղիկ Վարդանյանը նաև հավելեց, որ այսօր առողջապահության ոլորտում շատ խնդիրներ են առկա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը