Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:47 23-02-2025

Դեպքը տեղի է ունեցել Իջևանի զորամասում, որտեղ մի քանի օր առաջ նաև զինվոր է ինքնասպան եղել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բանակում պատասխանատվությունը, կարգապահությունը ցածր մակարդակի վրա են

Սիսիանցի ժամկետային զինծառայողին թոքաբորոբով մարտական դիրքեր են տարել, որի հետևանքով տան միակ որդին հոսպիտալում մահացել է։ Դա տեղի է ունեցել Իջևանի զորամասում։ Մի քանի օր առաջ նույն՝ Իջևանի զորամասի զինվոր էր ինքնասպան եղել։ Այս ցավալի դեպքերը վկայում են Իջևանի զորամասում, ընդհանրապես՝ Հայաստանի բանակում պատասխանատվության, կարգապահության ցածր մակարդակի մասին։ Միշտ մեղքն ուրիշների վրա գցող Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե բանակում տեղի ունեցող բոլոր բացասական երևույթները պայմանավորված են հասարակությունում առկա խնդիրներով։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն չունեն կառավարման համար պահանջվող կրթական որակներ, հմտություններ, ունակություններ, փորձ, զբաղված են միայն իմիտացիա անելով, իբր բարեփոխումներ են անում։ Ինչքան շատ են «բարեփոխում», բոլոր ոլորտներում իրավիճակն ավելի է վատանում»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան