Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:50 22-08-2025

Դանակահարված տղամարդիկ հայտնել են, որ չեն հիշում՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության է դիմել դիմել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 21-ամյա Ստեփան Պ․-ն՝ «որովայնի ձախ կեսի և աջ ուսահոդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, ով հայտնել է, որ չի հիշում դեպքը որտեղ է տեղի ունեցել և 43-ամյա Աբել Բ․-ն՝ «որովայնի ձախ կողային շրջանի և կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում