Ուղիղ եթեր

Ձյունն այդքան էլ շատ չէ, ուղղակի չեն մաքրում. մայթերում խայտառակ վիճակ է. հարցում

Մայրաքաղաքում տեղացած ձյունը Երևանում կոլապս էր առաջացրել։ Դրա պատճառով վթարներ տեղի ունեցան, դպրոցները փակվեցին, դե իսկ հանրային տրանսպորտի աշխատանքն ուղղակի կանգ էր առել։ Մարդիկ ժամերով սպասում էին կանգառներում տուն կամ աշխատանքի հասնելու համար։ Այս ամենը մեծ դժգոհությունների ալիք բարձրացրեց։ Շատերը քննադատեցին քաղաքային իշխանություններին`ձնամաքրման աշխատանքներում թերանալու համար։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` քաղաքապետարանը թերանու՞մ է ձնամաքրման աշխատանքներում, թե՞ տեղումները շատ են, չեն հասցնում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա քաղաքապետարանի թերացումն է։ Սակայն, որոշ քաղաքացիների կարծիքով`տեղումները շատ էին։

«Առանց ինձ հարցնելու չի երևում ինչ վիճակ ա։ Իհարկե մաքրած չի։ Չեն կարողանում կառավարել։

Մի կնոպկա է, սեղմեն, ասեն` մաքրեք»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ և՛ թերանում են, և՛ տեղումները շատ են։ «50/50։ Ե՛վ թերանում են, և՛ շատ ձյուն էկավ։ Անսպասելի էր, չնայած նախօրոք ասվել էր, պիտի պատրաստ լինեին»,-նշեց նա։

«Իհարկե մաքրած չի։ Ես շատ դժգոհ եմ։ Մայթերում խայտառակ վիճակ ա։ Եսիմ ինչ ձյուն էլ չի էկել։ Ձյունը չեն կարողանում մաքրեն,մենակ կարողանում են մարդուն դարձնեն տուգանքի մատերիալ»,-վրդովված պատասխանեց մի երիտասարդ։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել