Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:46 21-02-2025

Հայերենն այդքան էլ պահպանված չէ. ոսկեղենիկ հայերենը չկա. հարցում

Այսօր՝ փետրվարի 21-ին, նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։ Հայաստանում նշվում է 2005 թվականից։ Այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, 2000 թվականի փետրվարի 21-ից և նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների, գործածության աջակցման օր։

Յուրաքանչյուր ազգի համար մայրենի լեզուն սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ հայերենը բավարար պաշտպանված է»։ Հարցվածների ճնշող մեծամասնության կարծիքով՝ հայերենը բավարար պաշտպանված չէ, քանի որ այժմ մեր խոսակցականում շատ են օտարամուտ բառերը։

«Կարծում եմ այդքան էլ չէ։ Շատ են հիմա մեր խոսակցականում այլ բառերը։ Մեր մաքուր, ոսկեզօծ հայերենը չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդի կարծիքով էլ` հայերենը պաշտպանված չէ։

«Կարծում եմ՝ ոչ այնքան։ Նույնիսկ սմս-ը մենք այլ տառերով ենք գրում»,- նշեց նա։

«Պաշտպանված չէ, շատ են արտասահմանյան բառերը`ռուսական, ավելի շատ անգլերեն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը