Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:34 21-02-2025

Պետությունը պատասխանատվություն է կրում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման համար․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման:

Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։

Քննարկմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանը, ՄԻՊ աշխատակազմի և կենտրոնական մարմնի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին վերհանված խնդիրներին։ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ լուծումներ ստացած որոշ խնդիրներ, քննարկվել են դեռևս առկա խնդիրների լուծման ուղիները:

Քննարկման մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նման ձևաչափով հանդիպումները շարունակելու համար, քանի որ դրանք առավել արդյունավետ են արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի