copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 20:30 18-02-2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Ալբանիայում է

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնել է Ալբանիա, որտեղ անցկացնելու է ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի վերջին հանդիպումը։

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին Դուրես քաղաքում։

Թիմը Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ հանդես կգա հետևյալ կազմով․ Ալբերտ Թադևոսյան Անդրե Սպայթ Մկրտչյան Քրիս Ջոնս Զաք Թավիտյան Արայիկ Գևորգյան Գաբրիել Աճեմյան Յուրա Մելիքյան Դավիթ Խաչատրյան Կարեն Մելիքյան Դանիել Կիրակոսյան Հայկազ Գրիգորյան Միհրան Ներսես Մարզչական շտաբում ընդգրկված են հույն մասնագետ Կոստանտինոս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։