copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:09 18-02-2025

Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է․ համախմբվե՛նք. ազգային 3 կուսակցության հայտարարությունը

Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․

«Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան եւ Արմէն Յովհաննիսեան, ՌԱԿ-էն՝ Թամար Փոլատեան-Փերոն (ատենապետ), Կարօ Քիւփէլեան և Գէորգ Գրիգորեան:

Հանդիպման ընթացքին շեշտը դրուեցաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու յատուցումը յաւելեալ թափով ու առանց վարանումի կամ ընկրկումի հետապնդելուն, Արցախահայութեան իր հայրենիք վերադարձի իրաւունքը ապահովելուն, Պաքուի մէջ գերեվարուած Արցախի ղեկավարութեան և այլ արցախահայ քաղբանտարկեալներու ազատ արձակման, ինչպէս նաեւ ի հեճուկս մեր առջեւ ցցուած բոլոր դժուարութեանց, մեր անկախ հայրենի պետականութեան առաւելագոյն ուժերու լարումով և նպատակասլաց աշխատանքով նեցուկ կանգնելուն վրայ։

Ցեղասպան Թուրքիոյ և անոր գործընկեր Ազրպէյճանի հայաջինջ քաղաքականութիւնը կը մնայ առկայ նաե՛ւ այսօր: Հանդիպման ընթացքին որոշուեցաւ նախորդ տարիներուն հաստատուած աւանդութեամբ ու միացեալ ճիգերով նոր թափ տալ գաղութային Ապրիլեան ոգեկոչման միացեալ կառոյցին (AGC-UACLA), և խուռներամ մասնակցիլ նախատեսուած Ապրիլեան ոգեկոչումներուն: Այլ տեղ, կը նախատեսուին նաեւ երեք կուսակցութեանց համատեղ ու համահունչ ճիգերով ազգային և գաղութային այլ օրակարգեր տանիլ յառաջ:

Ակնյայտ է որ Հայ ազգն ու հայրենիքը վտանգաւոր կացութեան մէջ են, ու դարձեալ կը գտնուինք դժուարութեանց ու աշխարհաքաղաքական թոհուբոհի մէջ: Արդ, մեր կոչն է բոլորին համախմբուիլ մեր ազգային ու միութենական կառոյցներուն շուրջ, կարչած մնալ ազգային պահանջատիրութեան, արժէքներուն և մեր իրաւունքներուն, ու մասնակցութիւն բերել ազգի անվտանգութեան և բարօրութեան օգտին համար: Ահա ա՛յդ է ճիչը մեր բիւրաւոր ու սրբադասուած նահատակներուն:

ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմին
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ

ՌԱԿ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին