copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 17-07-2025

Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած Եկեղեցու, Վեհափառի ու որոշ եպիսկոպոսների հասցեին շարունակվող զազրախոսություններին, իշխանական աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը ծանր կացության մեջ է հայտնվել Եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում` չգիտի ինչ անել։

Նա հասկանում է, որ այս հարցում չունի հանրային լայն աջակցություն: Թեպետ «նեղ կռուգում» ակնարկել է, որ գուցե ինքն առաջնորդի մարդկանց դեպի Վեհարան, եւ բռնի ուժով կաթողիկոսին հրաժարական պարտադրեն, առաջարկը չի ողջունվել, սակայն թիմում վստահ չեն՝ Փաշինյանը կիրականացնի՞ իր վտանգավոր մտադրությունը, թե՞ կխուսափի առճակատումից։

Առայժմ փորձելու է Վեհարանը Վեհափառից ազատել հոգեբանական տեռորի միջոցով՝ ստատուսներով, թիմին Վեհափառի դեմ «քսի տալով» եւ այլն։ Երեկ նրա ասուլիսից էլ դա հասկացվեց։

«Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- ասաց նա` տպավորություն ստեղծելով, թե իր համակիրներին առաջնորդելու է դեպի Վեհարան, ինչպես 2018-ին արեց։

Իսկ ճշտող հարցին, թե ինչպես է ազատելու` դռներ կոտրելո՞վ, ասաց․ «Սիրով, աղոթելով»։ Այսինքն՝ ռադիկալ հայտարարություններով փորձում է հանրությանը դրդել ինչ-որ քայլերի, որ հետո արդարանա, թե ինքնաբուխ հավաքներ են եղել։

Սակայն անցած ամիսները ցույց տվեցին, որ այս հարցում իշխանությունն աջակիցներ չունի՝ ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Հոգեւոր դասն էլ անցել է հակագրոհի` նզովում են իշխանություններին։

Մեր աղբյուրները հայտնում են, որ իրավապահներին հրահանգ է իջեցրել՝ կաթողիկոսի դեմ գործեր «կարել», արդեն մեկ տասնյակ գործ է բացվել, բայց դեռ չեն հայտարարում։

Փաշինյանը մի քանի անգամ թիմին ասել է, որ մինչեւ աշուն այս հարցը պետք է լուծվի։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում