copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:27 18-02-2025

Բնակարանային գողերին բռնել են հենց գողության պահին. shamshyan.com

Փետրվարի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 21 Ա շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում և կատարողներից մեկը գտնվում է բնակարանի մոտ, մյուսը՝ ավտոտնակի տանիքին:

Տեղում Շենգավիթի ոստիկանները Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկների հետ ժամանում են նշված վայր, շենքն ամբողջությամբ վերցնում իրենց հսկողության տակ, քանի որ հնարավոր էր 4 հատվածներից որևէ մեկից գողերը դիմեին փախուստի:

Տեղում ոստիկաններն ու պարեկները բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շիրակի փողոցի 21 Ա շենքի մոտից բռնում ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում կասկածյալներին:

Նրանցից մեկը Կոտայքի մարզի բնակիչ 26-մյա Սերյոժա Ն.-ն է, մյուսը՝ Երևանում հաշվածված 35-ամյա Էդգար Կ.-ն:

Խուզարկությամբ վերջինի մոտ հայտնաբերվել է կացինի նմանվող առարկա, 1 հատ մոխրագույն հետքերով կաթոցիչ և 1 հատ վնասված վիճակում տեսանկարահանող սարք:

Նշված անձինք նշված առարկաներով ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ «բնակարանի գողության փորձ» հատկանիշնեչով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ բնակարանատերը կփորձեր հասնել իր տուն, Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով բռնում են կասկածյալներին, որոնցից մեկին՝ հարևանի ավտոտնակի մոտ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում