copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:00 18-04-2026

Հաշմանդամ երեխա ունեցող հանցագործները այլևս չե՞ն դատվի․ նոր փաստեր՝ բնակարանային գողության վերաբերյալ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում նոր փաստաթղթային տվյալներ են ավելացվել մի շարք գողությունների գործով մեղադրյալ Հրաչյա Մարգարյանի վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս տեղեկատվությունը հայտնվել է Oragir.News-ում այս թեմայի հրապարակայնցումից հետո։

Նոր հրապարակված դատական ակտում ներկայացվում են նախկինում չնշված ընտանեկան հանգամանքներ, որոնք, ըստ էության, կարող են ազդեցություն ունենալ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի ընտրության վրա։

Մասնավորապես, նշվում է, որ մեղադրյալ Հրաչյա Մարգարյանի խնամքին է գտնվում երկու անչափահաս երեխա, որոնցից մեկը ունի առողջական լուրջ խնդիրներ։ Ըստ փաստաթղթի՝ երեխայի մոտ ախտորոշվել է 4-րդ աստիճանի երկկողմանի սենսոներալ ծանրալսություն (խորը ծանրալսություն)։


Նույն աղբյուրի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 1-ին իրականացվել է վիրահատություն՝ լսողության վերականգնման նպատակով, իսկ նույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության որոշմամբ երեխան ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ՝ 5 տարի ժամկետով։

Դատարանն այս հանգամանքը դիտարկում է որպես նոր և էական՝ ընդգծելով, որ այն նշանակություն ունի անձի ազատության իրավունքի սահմանափակման և դրա պայմանների ընտրության համար։ Մասնավորապես, ակտում շեշտվում է, որ ազատազրկումը, ընտանիքից մեկուսացված լինելու պայմաններում, կարող է էականորեն ազդել նաև ընտանիքի անդամների իրավունքների վրա։
Սակայն այստեղ ողջամիտ հարց է առաջանում։ Ինչո՞ւ այս կարևոր հանգամանքը չի ներկայացվել ավելի վաղ և հայտնվում է միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցն անդրադառնում է գործի մանրամասներին՝ դարձնելով այն քննարկման առարկա։

Հաշվի առնելով, որ ըստ Դատալեքսում առկա նախորդ տվյալների, Հրաչյա Մարգարյանը բազմիցս ներգրավված է եղել գողությունների գործերում և անգամ գտնվել է պրոբացիոն հսկողության տակ՝ նոր հանցագործություն կատարելու պահին, և նոր ի հայտ եկած այս փաստը դժվար է դիտարկել զուտ որպես պատահական լրացում։

Ավելին, ստեղծվում է տպավորություն, որ նման տեղեկատվությունը կարող է ծառայել մեղադրանքի կամ պատասխանատվության մեղմացմանը՝ հղում անելով ընտանեկան և սոցիալական հանգամանքներին։

Արդյունքում ձևավորվում է վտանգավոր նախադեպ, որ որոշ դեպքերում («շնորհիվ» տան անդամների իրական կամ կեղծ հաշմանդամության թղթերի) հանցագործը կարող է խուսափել կալանքից՝ նույնիսկ բազմակի իրավախախտումների պարագայում։

Դատալեքսում առկա է մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Հրաչյա Սարգսի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:32-ի սահմաններում, մեկնել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի 49-րդ շենքի մոտակայք։ Այստեղ ինքնին լուրջ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ մինչ օրս այդ անձի ինքնությունը չի պարզվել։


Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ մինչ օրս իրավապահ մարմինների կողմից գողոնը (ընդհանուր 6,320,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, այդ թվում՝ մատանիներ, շղթաներ, ականջօղեր, կախազարդեր և թևնոցներ) չի հայտնաբերվել։ Ինչ միջոցներ են ձեռնարկում այդ ուղղությամբ, առայժմ հայտնի չէ։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով պարրզաբանել՝ Ի՞նչ հիմքով էր կասկածյալն ազատ արձակվել՝ հաշվի առնելով կրկնահանցագործության ռիսկը, և եթե կան տվյալներ, որ գործել է մի քանի մարդ, ինչո՞ւ մյուսները մինչ օրս չեն հայտնաբերվել և պատասխանատվության ենթարկվել։

Հիշեցնենք՝ համաձայն «Դատալեքսի» տվյալների, մեղադրյալ Հրաչյա Սարգսի Մարգարյանը բազմաթիվ գողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում։

Դեպքից անցել է շուրջ 4 ամիս․ մեղադրանքը կա, ենթադրյալ գողություն կատարողը՝ նույնպես, սակայն գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել։ Մնում է սպասել՝ արդյոք առաջիկայում կլինե՞ն գործի շրջադարձային զարգացումներ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը