Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:00 18-02-2025

Չարենցավանում 10 մլն տոնածառին տվեցին, բայց Չարենցի արձանը մաքրելու համար փող չկա 

Չարենցավանում առկա բազմաթիվ խնդիրներից ամենամտահոգիչը, թերևս, անմխիթար արձաններն են։

Եղիշե Չարենցի արձանը, որը ներկել են հատակի ներկով, մտահոգել և վշտացրել է շատերին։

Չարենցավանի բնակիչներից մեկն Oragir.News-ին ահազանգում է․

«Չարենցավանում կարողացան 10 միլիոնանոց տոնածառ տեղադրել, բայց չկարողացան մեկ դույլ լուծիչ ձեռք բերել՝ Արա Շիրազի կերտած Եղիշե Չարենցի թուջե արձանը մաքրելու համար։ Այդ արձանը տեղադրվել է 1978 թվականին՝ Չարենցավանի քաղաքային զբոսայգում, սակայն այսօր քաղաքային իշխանությունները չեն կարողանում միջոց ճարել արձանը այս խայտառակությունից մաքրելու համար։ Հատակի ներկով ներկել են և՛ պատվանդամը, և՛ արձանի հետևի պատը»,- պատմեց մեզ ահազանգող քաղաքացին։

Հավելենք, որ Եղիշե Չարենցի այս արձանի հեղինակն է Արա Շիրազը՝ Հովհաննես Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի որդին։







Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան