Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:15 17-02-2025

Վերանորոգման անվան տակ «Ծիծեռնակ» մանկապարտեզի ողջ գույքը հայտնվել է դրսում

Չարենցավանի ամենախոշոր՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզը տևական ժամանակ է՝ վերանորոգման աշխատանքների փուլում է։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ տրամադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է վերանորոգման արդյունքում «Ծիծեռնակ» մանկապարտեզի ամբողջ գույքը հայտնվել դրսում, առանց ծածկի և խնամքի։

Փաստացի՝ մանկապարտեզի տնօրինությունը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն իր գլխավորած կառույցի, այլև մանկապարտեզ հաճախողների նկատմամբ։

Իրողությունը մեծ քննադատության է արժանացել մանկապարտեզի սաների ծնողների և բազմաթիվ քաղաքացիների կողմից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Լուսինե Ազարյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում