copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:40 19-12-2024

1 ամիս է՝ կառավարությունը չի հաստատում մանկապարտեզի վերանորոգման նախագծի փոփոխությունը

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր ավարտված կամ ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին, որոնց մեծ մասը չնայած խոստումներին՝ դեռ չեն գործում։

Նշել էինք, որ ուսումնասիրության արդյունքում պարզել ենք մի շարք խախտումներ։ Շարունակում ենք ներկայացնել դրանք հերթով։

Մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներն ուսումնասիրելու արդյունքում պարզեցինք, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզը դեռ չի գործում, քանի որ նախագծի մեջ փոփոխություն է եղել, որը 1 ամիս առաջ ներկայացվել է կառավարություն հաստատման համար, սակայն մինչ այս պահը կառավարությունից պատասխան չկա։

Հիշեցնենք՝ 2024թ․ հունիսի 27-ի կառավարության նիստում 2 մլրդ 314 մլն դրամ հատկացվեց ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզներին՝ գույքով ապահովելու համար։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ այդ 93 մանկապարտեզները ընթացիկ տարում՝ 2024-ին, կսկսեն իրենց գործունեությունը:

Տարվա ավարտին Oragir.News-ը փորձեց պարզել՝ արդյոք այս բոլոր մանկապարտեզները գործում են, ինչպես կառավարության նիստում խոստացավ ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում