Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:04 17-02-2025

Երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել, քամակդ պետք է երեք մետրանոց լինի, էդ էլ չունես․ Քոչարյան

«Շատ կներեք՝ քամակդ երեք մետրանոց պիտի լինի, որ երկու աթոռի վրա նստես, բայց էդ էլ չունես»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծին։

Նրա խոսքով, ԵՄ գնալու փորձերի հետևանքները շատ ծանր են լինելու Հայաստանի համար. «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ ընդհանրապես չեն սպասում, գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է ինքն իրենով, այդ պրոբլեմային լինելը ընդունում է նաև ԱՄՆ-ն, դու դրանով շեշտակի փչացնում ես հարաբերություններդ այն համակարգում, որտեղ դու կաս այսօր։ Այնտեղ ԵՄ մտնելու հեռանկար չկա, զրոյական է։ Դա փաթաթված սիրուն բոնբոներկա է, 600 հազար վարչապետներին վաղը ասելու են՝ սա է, մարդկանց խաբելու ձև է, ենթադրում եմ՝ կապված ընտրությունների հետ, ՔՊ-ն ու Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը կմրցեն իրար հետ, թե ով է ավելի եվրոպամետ։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, երկու աթոռները շատ հեռու են, հիմա շատ կներեք՝ կամ էլ՝ քամակդ պիտի երեք մետրանոց լինի, որ նստես այդ երկու աթոռների վրա, էդ էլ չունես»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել