copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:15 17-02-2025

Հայաստանում 3 տեղ կա, որ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս․ Քոչարյան

«Պատերազմի հետևանքով միայն Ղարաբաղում նյութական կորուստներն ամենահամեստ հաշվարկով կազմել են 80-100 մլրդ դոլար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, Հայաստանում 3 տեղ կա, որտեղ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս՝ մանկապարտեզը, հոգեբուժարանն ու կառավարությունը։

«Այս ամեն ինչի համար որևէ մեկը որևէ պատասխանատվություն չկրեց»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ ը նշում է, որ այսօր Հայաստանն Արցախի հարցում իր երրորդ՝ ամենամեծ սխալն է գործում։

«Ակնհայտ է, որ աշխարհակարգ է փոխվում, և այդ ժամանակ ազդեցության ոլորտներն ու քարտեզներն էլ են փոխվում։ Այդպես եղավ Սովետական Միությունը փոխվելուց հետո։ Հայաստանը որոշեց, որ սա ամենահարմար պահն է աշխարհաքաղաքական վեկտորը փոփոխելու համար։ Մենք տեսնում ենք օրեր առաջ ԱԺ-ում համապատասխան քննարկումները։ ԱՄՆ-ն այսօր ընդունում է, որ աշխարհը գնում է ոչ թե բազմաբևեռության, այլ աշխարհն արդեն բազմաբևեռ է։ Նշանակում է, որ մենք մտել ենք մի անկայունության փուլ և դա շարունակվելու է, մինչև նոր հավասարակշռության փուլ։ Իսկ ի՞նչ է ասում այստեղ Հայաստանը։ Ասում է՝ փոխում եմ իմ աշխարհաքաղաքական վեկտորը»,-նկատեց նա։

Նախագահ Քոչարյանը պնդում է՝ այդ ամենի համար սա ամենավտանգավոր պահն է.«Մենք փորձում ենք մեր ուղղվածությունը, աշխարհաքաղաքական վեկտորը փոխել դեպի այն կենտրոն, որն ակնհայտ թուլանում է, և հեռանում ենք այն վեկտորից, որն ակնհայտ ուժեղանում է։ Թե այստեղ ինչ տրամաբանություն է աշխատում, ես չգիտեմ։ Ամենից անհարմար պահ է նման բաների համար։ Հմուտ նավապետը փոթորկից առաջ իր փոքրիկ նավը չի հանում օվկիանոս, սպասում է, երբ կհանդարտվի, որից հետո նոր հանում է։ Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում և չհասկանալով՝ քայլեր են ձեռնարկում, որը վտանգում է ՀՀ-ն։ Ես չգիտեմ, թե մարմնի որ մասով են մտածում, ենթադրում եմ, որ ուղեղ կա, բայց հավանաբար այդ ուղեղն օգտագործելու հմտությունը չկա»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում