Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:00 07-05-2025

Արածի հետքերով․ նոր կասկադային համալիր՝ 100-ավոր ծառերի հատման հաշվին

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջև կառուցվել է նոր կասկադային համալիր։ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ տարածքում ստեղծվել է հանգստի գոտի, կառուցվել է մանկական խաղահրապարակ, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է տարածք շների համար։ Տեղադրվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց։

Oragir.News-ի նկարահանող խումբը այցելեց նշյալ տարածք և փաստեց, որ քաղաքապետարանի հաղորդագրության տեղեկությունները իրականությանը համապատասխանում են։ Տարածքը բարեկարգված է, տարածքում տեղադրվել են ժամանակակից լուծումներով հարմարություններ։

Սակայն տարածքի բարեկարգման հետևում կա մի հակասական հանգամանք՝ համալիրի կառուցման նպատակով հատվել են հարյուրավոր ծառեր։ Թեև նոր կանաչապատման աշխատանքներ են նախատեսված, բնապահպանները և որոշ բնակիչներ անհանգստություն են հայտնում՝ արդյոք քաղաքաշինական նախագծերը հաշվարկո՞ւմ են բնության հանդեպ վնասը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն ապրիլի 14-ին այցելել էր Նոր Նորք, որտեղ քաղաքացիների փոխանցմամբ՝ հատվել են շուրջ 100 կենսատու ծառեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից