Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:06 16-02-2025

«Ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց տրանսպորտից դուրս է շպրտում. Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա՞ է ժողովրդավարական իշխանությունը, որը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են տրանսպորտի թանկացումը։ Մինչդեռ այս դեպքում տարեց մարդը նույնիսկ չէր բոյկոտում, այլ պարզապես ցանկանում էր իրեն հասանելի անվճար երթևեկությունից օգտվել։

Այս դեպքը կրկին անգամ փաստում է, որ տրանսպորտից օգտվողների մեծամասնության համար տրանսպորտի թանկացումը մեծ ֆինանսական բեռ է։ Ժողովուրդը ֆինանսապես վճարունակ չէ
150 դրամ վճարել, իսկ այսօր «ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց պարզապես տրանսպորտից դուրս է շպրտում։

Վարորդի գործողություններն ամբողջովին հակաօրինական և ոչ բարոյական են, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ հենց վարորդներն էին բոյկոտել` իրենց իրավունքները պաշտպանելու համար, և ժողովրդի մեծ մասը ըմբռնումով մոտեցավ նրանց բոյկոտին։ Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները իշխանության հրահանգով ժողովրդին տրանսպորտից շպրտում են, ինչը անբարոյական վարքագիծ է վարորդների կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան