copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:32 16-02-2025

Բելառուսը և ԱՄՆ-ն քննարկում են պատժամիջոցները մեղմելու համաձայնագիրը. NYT

Ամերիկացի դիվանագետի գաղտնի այցը Բելառուս կարող է առաջին քայլը լինել Վաշինգտոնի և Մինսկի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման ուղղությամբ։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Թերթի վարկածի համաձայն՝ անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քրիստոֆեր Սմիթը հանդիպել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչը Բելառուսի նախագահի և Պետդեպարտամենտի ներկայացուցչի առաջին հանդիպումն էր վերջին հինգ տարում։

Սմիթը Վիլնյուսում արևմտյան դիվանագետներին հայտնել է հնարավոր «մեծ համաձայնագրի» մասին, որի համաձայն՝ Լուկաշենկոն ազատ կարձակի զգալի թվով քաղբանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմադիր հայտնի գործիչների: Դրա դիմաց ԱՄՆ-ն կարող է մեղմացնել բելառուսական բանկերի դեմ պատժամիջոցները և երկրի տնտեսության առանցքային արտադրանքի՝ կալիումական պարարտանյութերի արտահանումը։

Հրատարակությունը պնդում է, որ այս քայլը դարձել է Թրամփի վարչակազմի նոր ռազմավարության մի մասը, որը հեռանում է Լուկաշենկոյի ռեժիմը մեկուսացնելու երկարաժամկետ քաղաքականությունից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը