copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:15 16-02-2025

Ավետիք Իշխանյանը հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը:

Ավետիք Իշխանյանի հետ ծանոթացել եմ 2004թ., երբ սկսեցի աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի նորաստեղծ աշխատակազմում: Այդ օրերից ի վեր Ավետիքը եղել է իմ ավագ ընկերն ու եղբայրը, եղել է մարդ, ումից ես միշտ սովորել եմ:

2016 թ. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների, 2016 թ. քառօրյա, 2020 թ. 44-օրյա, Տավուշում 2020 թ. հուլիսյան հարձակումների, COVID-ի ու մյուս ժամանակահատվածներում Ավետիքի խորհուրդներն ինձ համար բացառիկ օգտակար էին, միշտ իմաստուն խոսքով օգնում էր:

Հումորի անկրկնելի զգացում ուներ, կենսախինդ մարդ էր և անչափ սիրում էր իր ընտանիքը:
Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում