copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:03 03-08-2022

Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն. Ավետիք Իշխանյանը՝ ԵՊՀ ռեկտորի մասին

Գեղամ Մանուկյանի գրառումից պարզվեց, որ Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած քպ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նաեւ նշել է. «Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։ Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն իրավունք ունեն ուսումի։
«Նախկին» իշխանությունների ժամանակ, ինձ առնվազն հայտնի են երկու նման դեպքեր՝ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունի և Մհեր Ենոքյան։ Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Եվ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող իր որդուն թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում