copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:25 05-11-2023

Նովելլայի միջոցով ես սիրահարվեցի ադրբեջանցի ժողովրդին. Ավետիք Իշխանյանը՝ Արտակ Կիրակոսյանի մասին

Ավետիք Իշխանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Արտակ Կիրակոսյանի հայտնած մտքերին։

«Երեկ իմ կողմից տարածված հայտարարության առիթ հանդիսացավ, աշխարհահռչակ իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Իոաննիսյանի, ներեցեք՝ Կիրակոսյանի կողմից կատարված գրառումը, որով նա, իբր դեմ է իմ դեմ առաջադրված մեղադրանքին։

Գրառման մեջ, նա նշում է ․ «Դատապարտում եմ Ավետիք Իշխանյանի անզուսպ ու, իմ կարծիքով, անպատասխանատու գրառումը»։

Սրանից հետո, նոր ձևեր է թափում՝ դադարեցնել քրեական հետապնդումը։Արտակին զգուշացրեցի հեռացնել գրառումը, բայց նա համառեց։ Ստիպված եմ բացահայտել այդ «սկզբունքային» հումանիստի իրական դեմքը։ Նա իր ղեկավարած կազմակերպությամբ տարիներով զբաղվել է հայ-ադրբեջանական հաշտեցմանը նվիրված սեմինար-քննարկումներով։ Նման մեկ հանդիպման ես էլ էի հրավիրված։ Արտակն իր ողջ մարմնով և հոգով քծնում էր ադրբեջանցի իր գործընկերներին։Այսինքն, հայ-ադրբեջանական բարեկամության անվան տակ, Արտակը փող էր վաստակում, ինչպես Գեորգի Վանյանը, Ստեփան Գրիգորյանը և ուրիշներ։ Իսկ մեկ անգամ Թբիլիսիում, ՄԱԿ-ի կազմակերպած մի միջոցառման ավարտին, Արտակը դիմելով մի ադրբեջանուհու, քծնողական ժպիտով ասաց․

-Դուք ճանաչու՞մ եք Նովելլային։

Նովելլան ճանաչված Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչ է և ինչպես մյուսները՝ վերահսկվող Ադրբեջանի գաղտնի ծառայությունների կողմից։ Նովելլան հայտնի է նաև, որպես հայատյաց գործիչ։ Նա եղել է ադրբեջանի բանակի ոգին բարձրացնող քարոզիչներից։

Ադրբեջանցի կինը պատասխանեց․

-Իհարկե ճանաչում եմ Նովելլային։

Հետևեց Արտակի լացակումած խոսքը․

-Խնդրում եմ , իմ ջերմ ողջույնները հաղորդել Նովելլային։ Նովելլայի միջոցով, ես սիրահարվեցի ադրբեջանցի ժողովրդին։

Ահա սրանց նմաններն են այսօրվա դավաճանների հենարանը։

Հ․ Գ․ Հեռացնում եմ ադրբեջանի ժողովրդին սիրահարված Արտակի գրառումը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում