copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:23 16-02-2025

Երուսաղեմում սկսվել է Նեթանյահու-Ռուբիո հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է պետքարտուղարին: Անհատական ​​հանդիպմանը կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնել է timesofisrael.com-ը:

Սա Ռուբիոյի առաջին այցն է Մերձավոր Արևելք ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում նա կկենտրոնանա հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկի վրա։