copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:46 15-02-2025

Մանվել` վարչապետ. TikTok-ի նոր Ջոնի Բրջոնին

Վերջերս TikTok-ում ակտիվ քննարկում են ոմն Մանվելին, ով կարողանում է ուղիղ եթերի ժամանակ 10 հազարից ավելի դիտում հավաքել։

Ուղիղ եթերի ժամանակ հետևորդները նրան ոչ միայն դիտում են, այլև նվերներ ուղարկում։

Հետևորդները նկատել են, որ Մանվելը միայնակ չէ ուղիղ եթերի ժամանակ, մի քանի տղաներ միանում են նրան, սակայն մնում կադրի ետևում և հուշումներ տալիս տիկտոկերին։

Հետևորդներն անհանգստանում են, որ այդ անձինք օգտագործում են տղայի առողջական խնդիրները և նրա միջոցով գումար աշխատում։ Շատերը նշում են, որ տղան այնքան հայտնի է դարձել, որ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։

Տիկտոկերներից մեկն էլ իր հոլովակում ասում է, որ տղայի կերպարը հատուկ մշակվել է՝ հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու համար։ Նա Մանվելին համեմատում է Ջոնի Բրջոնիի հետ, ով հայտնի էր դարձել Կովիդի համաճարակի ժամանակ և կարողանում էր հաջող կերպով շեղել հանրության ուշադրությունը համաճարակային իրականությունից։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում