Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 12:32 15-02-2025

Սահմանազատումը՝ մինչև Իրան ու Վրաստան, ՔՊ-ի վստահությունը Գյումրիում, Խանդանյանը՝ Ուկրաինայում

◦ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Կիրանցով և Բաղանիսով սահմանազատումը չի ավարտվելու, նոր սահմանային սյուներ են դրվելու հարևան մյուս երկրների հետ ևս: Արտաքին գործերի նախարարությունից պատասխանել էին հետևյալ կերպ. Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հարցմանն ի պատասխան։

◦ Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է: ArmLur.am-ը հայտնել էր, որ հինգշաբթի օրը ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն մեկնելուց ժամեր առաջ հավաքվել եւ քննարկել են Գյումրիում կայանալիք ընտրությունները: ՔՊ նիստի «գլխավոր դերակատարներից» մեկը համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է եղել, որը վստահեցրել է՝ իրենից հասանելիք ամեն ինչ անում է, հանդիպում է քաղաքացիների հետ, շահում նրանց վստահությունը, որ ընտրվի:

◦ Հրապարակ օրաթերթը գրում է․Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին վկայում է Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցը, Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Ռուսաստանի դեմ հիվանդագին քայլեր ձեռնարկել` չգիտակցելով Հայաստանի պետական շահը եւ վնասելով ՀՀ-ին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այս օրերին Ուկրաինա է այցելել, հանդիպել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ եւ ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն ու հիացմունքն է հայտնել Գերագույն ռադայի գործընկերներին` «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը»:

◦ Հրապարակ օրաթերթը գրում է․Երեւանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու փոխարեն օրվա առաջին կեսը հանրային տրանսպորտից օգտվեն եւ հոգեբանական ճնշում գործադրեն, հակադրվեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Չնայած պատկան մարմինները կշտապեն փրփրաբերան հերքել այս տեղեկությունները, սակայն անցած օրերին հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերն ինքնին փաստում են այս տեղեկության իսկությունը։

◦ Հրապարակ օրաթերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին»: Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը: «Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին