Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:32 27-06-2022

Ո՞րն է պատճառը, որ ՀՀ-ում արտադատական կարգով վեճերն ավելի պակաս են կարգավորվում. Խանդանյանը՝ Մկոյանին

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրությունն է։

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանն ասաց, որ իր համար կարևոր է ՀՀ դատաիրավական համակարգում վարչական մասնագիտացմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծումը. «Ինչպես գիտենք, վարչական արդարադատությունն իրականացվում է մասնագիտացված Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի միջոցով։

Ելնելով բարձրագույն ատյանի կարգավիճակից և գործառույթային օրենքի միատեսակ գործառույթ ապահովելու առանձնահատկությունից, ինչպես նաև անձի իրավունքների և օրինական շահերի ապահովումն իրականացնելու սկզբունքից՝ էական նշանակություն ունի ատյանում վարչական պալատի ստեղծումը»։

Պատասխանելով պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին՝ նա ասաց. «Շատ է նշվում դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը, հատկապես՝ Վարչական դատարանի, և այդ համատեքստում նշվում է, թե որքան կարևոր է արտադատական համակարգի կիրառումը վեճերի լուծման համար։ Ո՞րն է պատճառը, որ ՀՀ-ում արդարադատական կարգով վեճերն ավելի պակաս են կարգավորվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել