Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:12 15-02-2025

Մյունխենի խնդիրը, Թրամփի պատժամիջոցը, Չեռնոբիլը վնասվել է. Միջազգային մամուլ

BBC-ն գրում է. Մյունխենում մեկնարկում է անվտանգության ամենամյա միջազգային համաժողովը։

Գլխավոր թեման այս անգամ լինելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու փորձերը։
-
The Washington Post-ը գրում է. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, կատարելով Դոնալդ Թրամփի հրամանը, պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանի նկատմամբ:

Թրամփը որոշել է պատժել Խանին այն բանից հետո, երբ նա ձերբակալման հրաման է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար։
-
The Guardian-ը գրում է. Չինական TikTok հավելվածը ԱՄՆ օգտատերերի համար կրկին հայտնվել է Apple Store-ում և Google Play-ում:

Մինչ այդ նախագահ Թրամփը հետաձգել էր TikTok-ի արգելափակումը մինչև ապրիլի 5-ը։

Արգելքի որոշումը կայացվել էր նախագահ Բայդենի ժամանակ։
-
BBC-ն հայտնում է. անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանը։

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է հարձակման մեջ, սակայն Կրեմլը հերքում է այդ մեղադրանքները։

Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի առաջին օրը։
-
Reuters-ը գրում է. Համասը և Իսրայելը նշել են երեք պատանդների անունները, ովքեր ազատ կարձակվեն շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին։

Դրանք են՝ Սագի Դեկել-Հենը, Յաիր Հորնը և ռուս Ալեքսանդր Տրուֆանովը։

Պաղեստինցի բանտարկյալների հետ իսրայելցի պատանդների այս փոխանակումը վեցերորդն է:
-
Lenta.ru-ն հայտնում է. ՌԴ արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը կրկին թարմացրել է «օտարերկրյա գործակալների» ցուցակը։

Այնտեղ ավելացել են մի քանի հայտնի անձանց անուններ՝
սոցիոլոգ Լև Գուդկովը, նախկին դիվանագետ Բորիս Բոնդարևը, բլոգեր Ալեքսեյ Կունգուրովը, ինչպես նաև լրագրողներ Սերգեյ Օսլենդերը և Նիկիտա Պարմենովը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը