Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:00 03-02-2025

Թրամփի մաքսատուրքերը, Մասկի մեղադրանքներ, շեյխի կողոպուտը, կանադացիների բողոքը. Միջազգային մամուլ

1)CNN-ը հայտնում է, որ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։ Ի պատասխան սրա` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Կանադան էլ 25 տոկոս մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների վրա, որոնց տարեկան ծավալը 155 միլիարդ դոլար է։

2) US News-ը գրում է, որ Իլոն Մասկը մեղադրել է Բայդենի վարչակազմին, իբր թե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վճարումներ է իրականացրել մի շարք ահաբեկչական խմբավորումների։
Մասկի խոսքով՝ բոլոր աշխատակիցներին, ովքեր պատասխանատու են գործարքների իրականացման և հաստատման համար հանձնարարված է եղել հաստատել բոլոր վճարումները։

3) Life.ru-ն տեղեկացնում է, որ Մոսկվայում Սաուդյան Արաբիայի շեյխին կողոպտել են։ Գողերը, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ձևացել են տան գնորդներ և գողացել են թանկարժեք ժամացույցներ ու 30 միլիոն ռուբլի արժողությամբ զարդեր։ Շեյխը կասկածում է, որ իր նախկին կինը կարող է գողությունը կազմակերպած լինել՝ վրեժխնդրությունից ելնելով:

4)Hindustan Times-ը հայտնում է, որ Ottawa Senators-ի և Minnesota Wild-ի հոկեյի խաղի ժամանակ կանադացի երկրպագուները սուլել են, երբ սկսել է հնչել ԱՄՆ-ի օրհներգը: Այս բողոքը կապված է Դոնալդ Թրամփի կողմից կանադական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքերի սահմանման և Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու փորձերի հետ:

5) Oilprice.com-ը հայտնում է, որ 2024թվականին Կոլումբիայում կոկաինի արտադրությունը հասել է 2664 տոննայի, ինչը 52 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Արդյունահանման նման աճով կոկաինը երկրում դարձավ առաջատար արտահանման ապրանք` գերազանցելով նավթին:

6) Reuters-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր օրենք ընդունել, ըստ որի` 20 տարվա ազատազրկում է սպասվում նրանց, ովքեր կօգտագործեն կամ կներմուծեն DeepSeek AI տեխնոլոգիան։ Խոշոր տուգանքներ են սպասվում նաև այն մարդկանց, ովքեր կհամագործակցեն Չինաստանի համալսարանների, լաբորատորիաների և հետազոտողների հետ, նույնիսկ եթե դա լինի գիտական ​​հոդված գրող սովորական ուսանող։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել