Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 13-02-2025

ՀՀ-ի հարցում Իրանի անփոփոխ դիրքորոշումը և թուրք-ադրբեջանական եղբայրությունը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 13-ի միջազգային կարևոր լուրերը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, նշել է, որ Թեհրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության հարցում։
Իրանցի դիվանագետը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
Հակոբյանը, շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի քառասունվեցամյակի առթիվ, նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա հարաբերությունների խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անգամ աշխարհի ամենամոտ դաշնակիցների շրջանում չկա թուրք-ադրբեջանական հարաբերություններին համարժեքը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է՝ ընդունելով Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան Բիրոլ Աքգյունին:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան միշտ ուս ուսի տված են եղել միմյանց հետ։
Նա համոզմունք է հայտնել, թե իբր թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու բարեկամությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս կայունության, անվտանգության, խաղաղության և հանգստության «բանալին» են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել