Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:25 13-02-2025

Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների. Վահե Հովհաննիսյան

Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝ գույքահարկ չես կարողանում մուծել, տունդ ծախի գնա ուրիշ տեղ։ Մարդիկ «դվարնյաժկա» չեն։ Մարդկանց էդ տանը կապում են հոգևոր այլ գաղափարներ՝ երեխայի ծնունդ, մանկության հուշեր, ծնողի ջերմություն, հարևաններ, բակ, ընկերական բազմաթիվ հուշեր։

Նիկոլին ասեք, որ չի կարելի հանգիստ ասել՝ «տատիկը թող կենտրոնից գնա ուրիշ տեղ», որովհետև էդ տատիկը քաղաքի մթնոլորտն է, քաղաքին արժեք տվողը՝ քաղաքացին։ Էդ «տատիկը» կարող է լինել հայտնի բժիշկ, հայտնի դասախոս, հայտնի երաժիշտ, նկարիչ, քաղաքում հայտնի արհեստավոր, դերասան, ուսուցիչ, ովքեր սերունդներով էս քաղաքից քաղաք են սարքել՝ իրենց կրթվածությամբ ու բարքերով։ Տատիկն իր թաղամասում քաղաքային միջավայրի ստեղծողն ու կրողն է։ Ու էդ մարդկանց, ովքեր տներ են ստացել են Խորհրդային Միությունից, չի կարելի ասել թողեք գնացեք։ Էդ մարդկանցով է քաղաքը քաղաք, հենց էդ մարդկանցով է Երևանը՝ Մայրաքաղաք, ոչ թե՝ դաչաներում պատահաբար հայտնվածների, կամ միանգամից հարստացած ինչ-որ թայֆեքի, որոնց արժեհամակարգում քաղաքի որևէ կուլտուրա չկա։

Իսկ այ էդ տատիկը ձեզ իրավունք ունի ասելու՝ գնացեք այդ դաչաներից, որովհետև դուք վնասում եք էս քաղաքին, էս երկրին։ Դա տատիկի քաղաքացիական իրավունքն է։

Եվ վերջապես, տնտեսագետներիցդ գոնե մեկը Նիկոլին ասեք, որ գույքահարկը բարձրացնելով՝ տան արժեքը մեխանիկորեն չի բարձրանում։ Անշարժ գույքի շուկան լրիվ այլ օրենքներով է կարգավորվում, այլ տրամաբանության մեջ։ Գույքահարկը թանկացնելով՝ անշարժ գույքի շուկային կարելի է հարվածներ հասցնել, որոնց այդ շուկան կարող է շատ այլ կերպ արձագանքել։ Ու որպես կանոն՝ ի վնաս սովորական քաղաքացու։

Իսկ իրականում ոչ մի բան էլ նրան պետք չի ասել։ Նրան հեռացնել է պետք։ Մեղք է այս երկիրը, չի դիմանա»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
19:01 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:40 Ընտրությունները կեղծվել են ու հրապարակները դատարկ ե՞ն. ընդդիմության լիդերները տանը վեր ընկած քյաբաբ ե՞ն ուտում. Փաշինյան
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:54 Մինչ խունտայի առաջնորդը գրեթե ամեն օր ճամարտակում է, ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել. Այվազյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են