Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 13-02-2025

Փաշինյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում է ներկայացվել․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմքով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Տեղեկացրել եմ, որ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու և խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է Քրեական օրենսգրքի 299 հոդվածի՝ տեսական դավաճանության տարրեր։ Նիկոլ Փաշինյանի բառացի արտասանված խոսքերը նամակում կցել եմ և ԱԱԾ տնօրենին հորդորել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, ընթացք տալ և տեղեկացնել ընթացքի մասին»,-ասաց նա։

Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Որպեսզի ամեն անպատասխանատու հայտարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրդիային պատերազմ ո՞վ է անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել