Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:03 12-02-2025

Սա ժողովրդի ջեբը քցելու հերթական գործողությունն է․ Արծվիկ Մինասյան

Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ--ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացին, ասաց, որ այն իշխող քաղաքական մեծամասնության կողմից իրենց մեղքը ժողովրդի վրա բարդելու հերթական քայլն է․

«Սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասեն՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ ժողովուրդն է առաջարկել, սա ժողովրդի ջեբը քցելու հերթական գործողությունն է։ Սակայն դուք բազմիցս ցույց եք տվել, որ ժողովրդի ցանկությունը ձեզ համար ոչինչ է։ Ձեր պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու հերթական փորձն է։ Դեմքի լրջությամբ ուզում եք ժողովրդին համոզել, թե սա մեր անվտանգության համակարգն է։ Չկա նման բան, հերթական արկածախնդրային քայլն է՝ փորձելով ՀՀ-ն դնել մի նոր հարվածների առաջ։ Այս նախագծով չի քննարկվում Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմ ունենալու հարցը։ Այն կապ չունի նաև ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպական երկրներ ազատ մուտքի և ելքի հետ։ Դրա հնարավորությունը տրված է ՍԵՊԱ-ի համաձայնագրով, որն այս իշխանությունը չի կատարում։ Ձեր այս քայլով ժողովրդին տանում եք հերթական կառափնարան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով