Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:01 11-02-2025

Հայ-ֆրանսիական հուշագիր՝ արհեստական բանականության ոլորտում

Այսօր Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելու համար։

Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Այս համագործակցությունը կօգնի՝
Ուժեղացնել Հայաստանի AI էկոհամակարգը՝ գիտելիքի փոխանակման և տեխնոլոգիական աջակցության միջոցով,
Արհեստական բանականության ոլորտի նորարարներին տրամադրել հարթակ՝ գործարար լուծումներ մշակելու համար,
Կառավարությունում կիրառել AI-տեխնոլոգիաներ՝ կառավարման ու ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։