Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 09:45 19-01-2024

Չեմ կարծում, որ մենք արդեն հասել ենք դրան. անցորդները՝ արհեստական բանականության մասին

Կառավարության նիստում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ պետք է ճանապարհների երթևեկությունը, ինչպես նաև հետիոտնի անցումը կարգավորվեն խելացի լուսացույցերի շնորհիվ։

«Խելացի լուծումներով, այդ թվում արհեստական բանականության ներդրմամբ մենք շատ հարցեր կարող ենք լուծել»,- ասաց Փաշինյանը:

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ արհեստական բանականության մասին լսած կա՞ն, գիտե՞ն դա ինչ է։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ չգիտեն, թե դա ինչ է։

Մի կին պատասխանեց. «Այսինքն մարդկանց փոխարեն պետք է արդեն տեխնիկան մտածի։ Չեմ կարծում, որ մենք արդեն հասել ենք դրան»։

Մի տղամարդ էլ նշեց, որ, եթե մարդկությունը զարգանում է, ապա իրեն սպասարկող տեխնիկան էլ պետք է զարգացած լինի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ